Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը քննարկել են մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագիրը և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են մարզպետարանից:
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Արմավիրի մարզում կենտրոնի կրթական ծրագրերի ներդրմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագրին և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:
Արմավիրի մարզպետն ու «Թումո»-ի ղեկավարն ընդգծել են մարզի պատանիների շրջանում Թումոյի կրթական ծրագրերի հասանելիության կարևորությունն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացման պատրաստակամությունը: Այցի շրջանակում մարզպետը եղել է նաև PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում: