Ադրբեջանում մեծ սպասելիքներ ունեն Կազանի հանդիպումից

Իլհամ Ալիեվի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, թե Կազանում սպասվելիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումից, որի ժամանակ կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցեր, մեծ սպասումներ ունեն:

«Ամեն դեպքում, մենք մեծ սպասելիքներ ունենք այս հանդիպումից: Մենք հուսով ենք, որ այս հանդիպումը ազդակ կհանդիսանա ղարաբաղյան գործընթացում առաջ շարժվելու համար: Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում պարզ է, այն բազմիցս անգամ ներկայացվել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Դա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղին բարձր ինքնավարություն շնորհելն է: Քննարկումները անցկացվելու են հենց այս տեսանկյունից: Թե ինչով կավարտվի այդ հանդիպումը, հիմա դժվար է ասել, համենայն դեպքում Ադրբեջանի հասարակությունը սպասում է, որ այս հանդիպումը նոր ազդակ կհանդիսանա այս հարցում առաջընթաց արձանագրելու համար», -ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման, նշել է Ռամիզ Մեհդիևը:

© Medialab.am