Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Շառլ Միշելի խնդրանքով, Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին», – ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ Factor.am