Սամվել Կարապետյանը սկսել է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց:
«Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»,–դատական նիստին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը։
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ կարող է լինել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող անձը։



















