Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ.ԿԳՄՍՆ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին:

Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների:

2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:

Կամավոր ատեստավորման քննությունների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկայում: