Մխիթար Հայրապետյանն այցելել է հայկական անօդաչուներ արտադրող «Դավարո» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԲՏԱՆ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» (Մերգելյան ինստիտուտ), «Հատուկ կապ», «Գեոկոսմոս» ՓԲԸ-ներ և «Դավարո» ՍՊԸ, ծանոթացել ընկերությունների կառուցվածքին ու գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են գերատեսչությունից։

Մխիթար Հայրապետյանը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում շրջայց է կատարել ընկերության տարածքում, ծանոթացել արտադրողական հնարավորություններին, գործարանի ներկա վիճակին և ընթացող վերանորոգման աշխատանքներին: «Հատուկ կապ» ընկերությունում նախարարին ներկայացվել է ընկերության գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ Նախարարը ճանաչողական այց է ունեցել նաև «Գեոկոսմոս» ՓԲԸ, ծանոթացել ընթացիկ և առաջիկա ծրագրերին, տիեզերական գործունեության ոլորտում ընկերության համագործակցության շրջանակին։

Շրջայցի ավարտին Մխիթար Հայրապետյանը այցելել է հայկական անօդաչուներ արտադրող «Դավարո» ընկերություն: Հանդիպումների ընթացքում նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, հիմնավոր լուծումներ տալ դրանց՝ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակի նշաձողը։