«ԵՄ-ն պատրաստ է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ դատաիրավական բարեփոխմանը». Պյոտր Սվիտալսկի. Տեսանյութ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դասպան Պյոտր Սվիտալսկին, որ ավարտում է առաքելությունը, այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ  քննարկվում է ՀՀ կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում աջակցության երկու տարբերակ: Մեկը ուղիղ ու անմիջական աջակցությունն է, որն արդեն այս աշնանը հասանելի կդառնա ՀՀ համար:

«Մենք նաև խոսում ենք բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին, որն ընդլայնվում է նաև դեպի ապագա: Ծրագրեր գալիք 3-4 տարիների համար՝ ՀՀ-ին տրամադրվող բյուջետային փաթեթի շրջանակներում: Եվ ես պետք է նաև գոհունակությամբ ընդգծեմ,որ մեր քննարկումները ՀՀ կառավարության հետ շատ արդյունավետ ու կառուցողական են եղել: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք այս պահին ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Եվ մենք պատրաստ ենք այդ պլաններում ՀՀ-ին աջակցություն տրամադրել»,- ասաց նա:

Հայաստանին տրամադրվող ընդհանուր աջակցությանն անդրադառնալով՝ Սվիտալսկին ասաց, որ 2019 թվականին Եվրամիության աջակցությունը Հայաստանին կրկնակի կավելանա՝ կազմելով 70 միլիոն դոլար: Նախորդ տարիներին ԵՄ Հայաստանի տրված աջակցության միջին ծավալը կազմել էր 35 միլիոն դոլար:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.