Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է. Ավինյան. տեսանյութ

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

«Կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք բարեգործական կազմակերպությունների ու անհատների գործակցությամբ տրամադրվելու է 2 մլրդ 357 մլն ՀՀ դրամ: 

Ստորին վերջույթների անդամահատում ունեցող 54 անձանց արդեն իսկ տրամադրվել է 59 բուժամարզական պրոթեզ: 15 անձի համար իրականացվելու է ձեռքի բազմաֆունկցիոնալ միոպրոթեզավորում (իսլանդական Össur-Island ընկերության ֆունկցիոնալ Ilimb պրոթեզների միջոցով): 

Տնայցերի միջոցով իրականացվել է 113 զինծառայողի պրոթեզավորման և մասնագիտական կողմնորոշման կարիքների գնահատում: Սահմանվել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ»,- հավելել է նա: 

https://www.facebook.com/watch/?v=194682402218447