Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերին (катализатор) վերաբերող նախագծի վերաբերյալ նախարարության պարզաբանումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ:

❗️❗️ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ❗️❗️

➡️Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերին (катализатор) վերաբերող նախագծի վերաբերյալ⬅️

🚗Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է տուգանքի սահմանում

⛔️2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ից հետո ներմուծված և հաշվառված այն տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում, որոնք չունեն համապատասխան չեզոքացման համակարգ (катализатор)։ ⬅️

🔉Շեշտենք, որ նախագծի մշակումը բխում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներից։ Օրենքի ընդունման դեպքում պատասխանատվությունը տարածվելու է ՄԻՄԻԱՅՆ 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստան ներկրված ավտոտրանսպորտային միջոցների վրա։

📌Համաձայն նշված տեխնիկական կանոնակարգի «Պահանջներ շարժիչի և դրա համակարգերի համար» բաժնի 9.4-րդ կետի․
«Չի թույլատրվում շարժիչի կառավարման և հսկողության համակարգի տարրերի և արտանետումների նվազեցման համակարգի (շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկ, թթվածնի սենսոր, կատալիտիկ չեզոքացուցիչ, բեռնախցիկ օդափոխման համակարգ, բանած գազերի շրջանառության համակարգ, վառելիքի գոլորշիների որսման համակարգ և այլն) տարրերի բացակայությունն ու դրանց տեսանելի վնասվածքները։»

Հավելենք նաև, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Մաքսային միության` «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշումը, որը ՀՀ համար ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից։

Նախագիծն ու դրա հիմնավորումը տեղադրված են е-draft.am առցանց հարթակում։ Հղումը՝ այստեղ :

https://www.facebook.com/mnparmenia/photos/a.1379467378968621/2431593400422675/?type=3&theater