Օգոստոսի 12-ին տեղի կունենա Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին տեղի կունենա Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթը՝ «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն, ժամը՝ 13։50-ին:

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։