Առողջապահության նախարարն աշխատանքային այցելություն է կատարել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Հունվարի 24-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցելություն կատարեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն: Նախարարը շրջեց կենտրոնի տարածքում, ծանոթացավ արդեն կատարված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին:

ԻՀԱԿ-ի տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանը ամփոփ ներկայացրեց մեկնարկած բարեփոխումների ընթացքը, բուժանձնակազմի մասնագիտական կատարելագործման, հիմնանորոգման, մատուցվող ծառայությունների սպասարկման բարելավմանը միտված առաջնահերթությունները:

Հատկապես քննարկվեց վերակենդանացման բաժանմունքի վերազինման և շենքային պայմանների բարելավման ծրագիրը։