Հայրիկյանն այլեւս չի կարող փոշմանել. Նա հետ է վերցրել ՍԴ-ից դիմումը

Քիչ առաջ ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել երեկ` ՍԴ ներկայացված դիմումը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել, որի հետեւանքով վերջինս աջ ուսի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, Հայրիկյանը կարող էր դիմում ներկայացնել ՍԴ` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Սակայն, օրեր շարունակ որոշել-փոշմանելուց հետո միմիայն երեկ էր կողմնորոշվել եւ դիմել ՍԴ:

Ընդունված կարգի համաձայն, ժամը 16:30-ին ՍԴ-ն պիտի պատասխաներ` արդյոք բավարարում է Հայրիկյանի դիմումը, թե ոչ: Սակայն, մինչ ՍԴ որոշումը, Հայրիկյանը որոշել է հետ վերցնել դիմումը:

Հիշեցնենք, որ երեկ «Մեդիալաբի» հետ զրույցում քաղաքական վերլուծաբանները կանխատեսել էին, որ եթե ՍԴ-ն այունաեմայնիվ չի բավարարի Հայրիկյանի դիմումը:

© Medialab.am