Մահացել է դերասան Ռոբերտ Դաունի ավագը

Հայտնի ռեժիսոր և դերասան Ռոբերտ Դաունի ավագը Միացյալ Նահանգներում՝ 85 տարեկանում կնքել է մահկանացուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նրա կինը:

Ռոբերտ Դաունի ավագն ավելի քան հինգ տարի տառապում էր Պարկինսոնի համախտանիշով: Նա մահացել է Նյու Յորքի իր տանը:

Նրա որդին հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերն է, ով նկարահանվել է իր հոր մի շարք ֆիլմերում: