Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17․2%-ով

Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17․2%-ով: Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն: Մարտի համեմատ ապրիլին նվազումը կազմել է 13․5%:

Հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1․7%-ով: