«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Սերգեյ Բագրատյանին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին՝  պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունները, որոնք հնչեցվել են պատգամավորի կողմից։

Ընկերությունը դատարան ներկայացրած հայցով Սերգեյ Բագրատյանից նաև գումարային փոխհատուցում է պահանջել։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին, տեղեկացնում է Factor.am-ը: