Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. թիվ 27-Ա որոշմամբ հաստատված Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 28-րդ կետի և ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` 31.05.2021 թ. հրապարակվում են ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը կազմում է 2.581.093 ընտրող:
Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։
Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է 31.05.2021 թ.` ընտրություններից 20 օր առաջ: