Նոյեմբերի 7-ին Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու

Նոյեմբերի 7-ին Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

«Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ից մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները, ինչով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու, որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:

Նախապես հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար»,-ասվում է տարածած հաղորդագրության մեջ: