Հիմնադրամը նոր թափով կշարունակի անօթևաններին բնակարանով ապահովելու ծրագիրը․ Տեսանյութ

Հիմնադրամը նոր թափով կշարունակի անօթևաններին բնակարանով ապահովելու ծրագիրը․ Տեսանյութ
Հիմնադրամը նոր թափով կշարունակի անօթևաններին բնակարանով ապահովելու ծրագիրը․ Տեսանյութ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Հիմնադրամի պաշտոնական հաղորդագրությունը եւ տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորեւ։ 

#Գյումրի30.

Հիմնադրամը նոր թափով կշարունակի անօթևաններին բնակարանով ապահովելու ծրագիրը

Սիրելի հայրենակիցներ,

1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, ու, ցավոք, Գյումրիում ավելի քան 2500 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` վագոն-տնակներում, կիսախարխուլ շենք-շինություններում ու հանրակացարաններում, ուր չկան տարրական մարդկային պայմաններ:

Երկրաշարժից հետո ի հայտ եկած տնակային ավանները գտնվում են քաղաքի երկրորդական փողոցներում և վերածվել են քաղաքի ներսում առանձին համայնքների, որտեղ իշխում է աղքատությունը: Գյումրիի «դոմիկային թաղամասերը» մեր պետության, մեր բոլորի ցավն են. անմարդակային պայմաններում սերունդներ են մեծացել ու մեծանում: 

Սկսած 2015 թվականից «Մեր Գյումրին» ծրագրի շրջանակներում Համահայկական հիմնադրամը բնակարաններ է հատկացրել Գյումրիի տնակ-վագոններում ապրող 41 ընտանիքի: Բնակարանները շահառուներին հանձնել ենք հիմնանորոգված, կահավորված, կենցաղային տեխնիկայով և ջեռուցման համակարգով համալրված վիճակում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Միասին կարող ենք օգնել մեծ թվով ընտանիքների, փոխել նրանց կյանքը, փոխել Գյումրի քաղաքի դիմագիծը:

#Արարենք միասին, #Նոր Գյումրի

Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն