Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու դեպքով կան ձերբակալվածներ, որոնցից մեկը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Գյումրիում նախորդ օրը «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Այս մասին «Հայկական ժամանակին» փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Մեր տեղեկություններով ձերբակալվածներից մեկը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուսը անձը ընդդիմադիր ակտիվիստ՝ Գոռ Սարգսյանը:

Կոմիտեից փոխանցեցին, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)»: