«Վարչապետի վերադարձին կքննարկենք եկեղեցուն առնչվող հարցերը». Գարեգին Բ. Տեսանյութ

«Վարչապետի վերադարձին կքննարկենք եկեղեցուն առնչվող հարցերը». Գարեգին Բ.  Տեսանյութ
«Վարչապետի վերադարձին կքննարկենք եկեղեցուն առնչվող հարցերը». Գարեգին Բ. Տեսանյութ

Վարչապետի հետ պարբերաբար հանդիպում ենք և քննարկում եկեղեցուն, հայրենիքին հուզող հարցեր: Այսօր Կոմիտասի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Լոս Անջելեսում արած հայտարարությանը, թե ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել իշխանության ոտքի տակ:

«Այդ առնչությամբ մեր եկեղեցին արդեն հնչեցրել է իր տեսակետը: Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին այդ հարցերի շուրջ լուսաբանումներ կունենանք: Մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ հարցեր կան, որոնք մեր ժողովրդին հուզում են, և այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտումն են գտնում ինչպես մեր հայրենական, այնպես էլ սփյուռքի կյանքում: Լիահույս ենք, որ բոլոր խնդիրները բարվոք լուծում կստանանք»,- ընդգծեց Գարեգին Բ-ն:

Անդրադառնալով դպրոցական ծրագրից Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու հնարավորությանը՝ Կաթողիկոսը նշեց. «Մեր առջև նման հարց չի բարձրացված: Մենք կարծում ենք, որ Հայ եկեղեցու պատմությունը կշարունակի ուսուցանվել դպրոցներում: Մեր հանդիպումների ընթացում խոսել ենք այն մասին, որ դասագիրքը բովանդակային առումով պետք է բարեփոխվի»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: