Սյունիքի ճանապարհը անվտանգ է, անցած օրն եմ ես եկել. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Սյունիքի ճանապարհը անվտանգ է, անցած օրն եմ ես եկել, շատ անվտանգ է: Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության քաղաքացիները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն անհնագստացնում: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

Լրագրողները հիշեցրին մի քանի դեպք, երբ ադրբեջանցի զինծառայողները կանգնեցրել են ՀՀ քաղաքացիների ավտոբուսը և ինչ-որ պահանջներ ներկայացրել, սակայն ԱԱԾ պաշտոնյան արձագանքեց կտրուկ. «Նման տեղեկություն ես չունեմ»: