«Եթե այս խորհդարանում թալանչի կա, Հայաստանի իրավապահ մարմիններն ինչո՞վ են զբաղված». Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյանը

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եթե թալանչիների դեմ պայքարը չդրվի ինստիտուցիոնալ հիմքի վրա, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չդառնա անշրջելի գործընթաց ու մեր կենսակերպը, իսկ ոմանց դեպքում ամեն ինչ մնա լոկ խոսակցությունների մակարդակում, մենք 3 տարի հետո լուրջ խնդիր ենք ունենալու:

Հիշե՛ք, եթե մենք այսօր հանդուրժեցինք որևէ կոռուպցիոների կամ թալանչու, նա վաղը պատուհաս է դառնալու Հայաստանի համար ու մեր պետականության համար:

Դո՛ւք գիտեք, բայց ինձ համար իսկապես տարօրինակ է, թե ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում թալանչին ի՞նչ գործ ունի:

Եթե այս խորհդարանում թալանչի կա, Հայաստանի իրավապահ մարմիններն ինչո՞վ են զբաղված:

Իսկ եթե լուրջ, 2018թ. մայիս ամսից հետո մինչ այս պահը դեռևս որևէ հայտնի կոռուպցիոների կամ թալանչու վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ասել է թե դեռևս որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության»: