Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը: Դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել Է օգոստոսի 28-ին «Սավուշկա-Օրշա» ՍՊԸ-ի աշխատողների հետ հաղորդակցության ժամանակ, հաղորդել Է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:

«Մենք պայմանավորվել ենք Պուտինի հետ: Վլադիմիր Վլադիմիրովիչն ինքն Է մեզ առաջարկել այդ տարբերակը: Նրանք արդեն անցել են երկու փուլերը: Գամալեայի անվան (համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական) ինստիտուտն Է արտադրել այդ պատվաստանյութը: Ես նրան (Ռուսաստանի նախագահին) ինչու եմ հավատում. նա իր ընտանիքի վրա Է փորձարկել այդ պատվաստանյութը: Նրանք շատ լուրջ փուլեր են անցել: Բազմաթիվ հայտնի օլիգարխներ ստացել են այդ պատվաստումը»,-ասել Է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ արդեն բազմաթիվ երկրներ Ռուսաստանի հետ պատվաստանյութի գնման պարտավորագրեր են կնքել, երբ փորձարկումների երրորդ փուլից հետո սկսվի դրա զանգվածային արտադրությունը:

«Նախագահ Պուտինն ինձ խոստացել Է, որ առաջինը լինելու Է Բելառուսը, եթե այդ ցանկությունն ունենա մեր ղեկավարությունը,-հայտարարել Է Բելառուսի ղեկավարը:-Ուստի անհանգստանալ պետք չԷ: Մենք, իհարկե, ոչ միայն ռուսաստանյան պատվաստանյութն ենք փորձելու: Կփորձենք նաեւ մյուսները: Բայց հարկավոր Է գնահատել, որ ռուսաստանցիները, չինացիները եւ ամերիկացիները ընթանում են պատվաստանյութերի ստեղծման ու արտադրության առջեւում»: Ընդհանուր առմամբ պետության ղեկավարը համոզված Է, որ Ռուսաստանը լավ պատվաստանյութ Է արտադրել: