Մարդատարը մխրճվել է «Հայբիզնեսբանկ»-ի մասնաճյուղ. Factor

Ժամը 14։00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում։ «Նիսսան» մակնիշի մարդատարը վթարվել է ու մխրճվել  «Հայբիզնեսբանկ»-ի տարածք։ Տեղեկությունը Factor.am-ին հաստատեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Factor.am-ի տեղեկություններով կին վարորդը, ինչպես նաև վթարի տարածում գտնվող մեկ այլ անձ վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, մեքենան դեռևս բանկի տարածքում է։