ՄԻԵԴ-ը անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը, որով դիմումատուն ենթադրաբար իրեն սեփականության իրավունքով  պատկանող գույք ուներ Քելբաջարի տարածքում և այն լքել էր 1993 թվականին:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դիմումատուն պնդում էր, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը, մինչդեռ գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2008 թվականին:

Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ: