«Մամային վնասեց, փախավ». Շաքի գյուղում ադրբեջանցին կրակել է հայ կնոջ ոտքին՝ երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ այսօր ժամը 14:15-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին: Նրան ձերբակալել են:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Շաքիի գյուղապետը «Ազատությանը» պատմել է, որ տուժողը տեղացի մի կին է, իսկ դեպքը տեղի է ունեցել նրա երեք երեխաների ներկայությամբ:

Ըստ ԱԱԾ-ի՝ երկու օր առաջ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ», – հայտնում է ԱԱԾ-ն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում