«Նոր պայմանագիր կա. Ռուսաստանի զենքի արտադրությունից ուղիղ ճանապարհով կարող է օգտվել միայն Հայաստանը»

«Նոր պայմանագիր կա. Ռուսաստանի զենքի արտադրությունից ուղիղ ճանապարհով կարող է օգտվել միայն Հայաստանը»
«Նոր պայմանագիր կա. Ռուսաստանի զենքի արտադրությունից ուղիղ ճանապարհով կարող է օգտվել միայն Հայաստանը»

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Հայաստանն անդամակցում Մաքսային միությանը, ի՞նչ պետք է ընդօրինակենք այդ պետություններից՝ Լուկաշենկոյից, Նազարբաեւից: Ընդդիմադիրները գտնում են, որ դրանք այն երկրներն են, որտեղ նախագահները ընտրությունների միջոցով չեն ընտրվել ու Հայաստանը դառնում է այդ ընտանիքի անդա՞մ: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա ընդամենը տեսակետ է: Մեկը կարող է իրականություն համարել, մեկը՝ անհեթեթ բան: Դրանք պետություններ են, որոնք իրենց նախագահներն ունեն, եւ անկախ նրանից, թե ինչպիսի մտածողություն ունեն, այդ նախագահները պատասխանատվություն ունեն: Բացի դրանից, մոռանում են, որ մենք դեռ Մաքսային միություն մտնելու համար քայլեր ենք ձեռնարկում, ոչ մի ձեւակերպված փաստաթուղթ լինել չի կարող: Նախագահն ասել է քաղաքական մոտեցումը, որ մենք ուզում ենք ընդգրկվել Մաքսային միություն: Ռուսաստանը աջակից եղավ: Հիմա դեռ պիտի քննարկումներ գնան Ղազախստանի եւ Բելառուսի հետ, նոր դրանից հետո արդեն պիտի փորձագետներն աշխատեն: Մենք դեռ պիտի տեսնենք՝ մտնելուց մեր շահաբաժինը ո՞րն է: Երբ կգան փաստաթղթեր ստորագրելու, արդեն քաղաքական դաշտը, հանձինս ԱԺ-ի, պիտի քննարկի: Եթե ձեռնտու կլինի՝ կմտնենք, եթե ոչ՝ չենք մտնի: Բայց մենք համոզված ենք, որ մեզ ձեռնտու է լինելու»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/13/385548/