Մեղրիում նոր թաղամաս է կառուցվում՝ Արցախից տեղահանվածների համար

Մարտի 27-ին Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մեկնարկել են նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Թաղամասի կառուցումն իրականացվում է բարերարների կողմից: Այդ մասին տեղեկացնում են Մեղրիի համայնքապետարանից:

Ըստ աղբյուրի, նոր թաղամասում նախատեսվում է ունենալ 30 տուն: Այն բնակեցվելու է Արցախից տեղահանված ընտանիքներով։

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԸ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ԿՈՒՆԵՆԱՄարտի 27-ին Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մեկնարկել են նոր թաղամասի…

Posted by Մեղրիի Համայնքապետարան / Meghri Municipality on Monday, March 29, 2021