Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հեղինակ MediaLab

Մայիսի 18-ին, ժամը 18.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Նիսան», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 18-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բաբայան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 79-րդ կմ-ին «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սուզուկի Վիտարա» մակնիշի ավտոմեքենայի. «Սուզուկի Վիտարայի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 4-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 18-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 00.05-ին, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 18-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Գյուլագարակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից: