Չորս օրում ավելի քան 1,7 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք

Գազայի հատվածից առնվազն 1 750 հրթիռ Է արձակվել Իսրայելի տարածք չորս օրում: Ինչպես մայիսի 14-ին Twitter-ի իր Էջում հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակը, հրթիռակոծումների հետեւանքով զոհված իսրայելացիների թիվը հասել Է յոթի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զինվորականների գնահատումներով՝ հարվածների ընթացքում վերքեր Է ստացել ընդհանուր առմամբ Իսրայելի 523 բնակիչ:

Վնաս Է հասցվել դպրոցի, հիվանդանոցի եւ բազմաթիվ բնակելի տների: «Ի պատասխան (այդ հարվածների) Իսրայելի պաշտպանության բանակը խոցել Է ավելի քան 650 թիրախ Գազայի հատվածում, ներառյալ արձակման հրթիռային կայանքներ, 10 թունել, (որոնք պաղեստինցի արմատականներն օգտագործում են Իսրայելի վրա գրոհների համար), ՀԱՄԱՍ (շարժման) եւ «Իսլամական ջիհադի» 100-ից ավելի զինյալների:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարությունը, մայիսի 10-ից Գազայի հատվածին չդադարող իսրայելական հարվածների զոհ Է դարձել 109 պաղեստինցի, այդ թվում 28 դեռահաս եւ 15 կին: Վիրավորվել Է ավելի քան 620 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: