Փորձել էին մանկապարտեզից գողություն անել, բայց Արտաշատի ոստիկանները բռնել էին․ կան ձերբակալվածներ. տեսանյութ

Հեղինակ MediaLab

Փետրվարի 16-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ դիմակավորված երկու տղամարդ՝ լապտերները ձեռքին, Արտաշատի մանկապարտեզներից մեկից կաթսաներ են հանում. հավանաբար, գողություն է կատարվում։

Անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաղորդումից րոպեներ անց մանկապարտեզի մոտից կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։ Նրանցից մեկը Սևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան է, մյուսը՝ Երևանի բնակիչ՝ 27 տարեկան։ Երկուսն էլ նախկինում դատապարտվել էին։
Պարզվեց՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մանկապարտեզի կաթսայատան դուռը, ապամոնտաժել ջեռուցման չորս կաթսա, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել, ոստիկանները բռնել էին։
Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են։

Հարուցվել է քրեական գործ։