Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 25-ին հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Պուտինը հայտնել է մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակների դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ:

«Երևանի մասին ձեր բարի խոսքերը հնարավորություն կունենամ այսօր փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ հեռախոսազրույց եմ ունենալու: Կարծում եմ, որ նրան հաճելի կլինի», – Պուտինի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը: