ԼՂ-ից տեղահանվածների բուժօգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում:

Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը: