Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին:

Համբերություն եմ մաղթում 111-ամյա արցախուհու մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամին:

Նրա՝ համապետական ընտրությունների ժամանակ դրսևորած համառությունն ու հայրենասիրությունն ամենավառ տպավորությունը թողեցին ինձ վրա:

Լույս իջնի հոգուն…»։