Հորդորակ հայերեն համարժեքների մասին

Հորդորակ հայերեն համարժեքների մասին
Հորդորակ հայերեն համարժեքների մասին

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և

ՀՈՐԴՈՐՈՒՄ

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ամբիցիոզ – հավակնոտ
  2. ասոցացնել – զուգորդել
  3. արգումենտ – փաստարկ
  4. բլոկադա – շրջափակում, պաշարում
  5. դեդլայն – վերջնաժամկետ
  6. դեստրուկտիվ – ապակառուցողական
  7. դիսկրիմինացիա – խտրականություն
  8. էքսպերիմենտալ – փորձառական
  9. էքսպերտ – փորձագետ
  10. էքստրեմիստ – ծայրահեղական
  11. ինթերն – փորձնակ, փորձալրող
  12. ինթերնշիփ – փորձաշրջան
  13. ինֆրաստրուկտուրա – ենթակառուցվածք
  14. կոմպոնենտ – բաղադրիչ, բաղկացուցիչ
  15. կոմունիկացիա – հաղորդակցություն
  16. կոնսոլիդացիա – համախմբում
  17. կոնտենտ – բովանդակություն
  18. նեյտրալ – չեզոք
  19. նոն-ստոպ – անդադար, անընդմեջ, անընդհատ
    1. պարամետր – չափանիշ
    2. պերմանենտ – ած մշտական, մշտատև, մկբ մշտապես
    3. պոստուլատ – կանխադրույթ
    4. պրոցես – գործընթաց, ընթացք
    5. ռեգլամենտ – աշխատակարգ
    6. սատելիտ – արբանյակ
    7. սեսիա – 1․ քննաշրջան, 2․ նստաշրջան
    8. ստատուս – կարգավիճակ
    9. ստրատեգիա – ռազմավարություն
    10. տակտիկա – մարտավարություն

    30.փասվորդ – գաղտնաբառ

    ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ