Վրաններ Ազատության հրապարակում

Վրաններ Ազատության հրապարակում
Վրաններ Ազատության հրապարակում

Լևոն Զուրաբյանը հայտարարեց Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու մասին՝ հավաքվածներին կոչ անելով օգնել իրենց:Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց գործունեությունն ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ օրենսդրության շրջանակում, և իրենք պատրաստակամ են միջոցառումն անցկացնել բացառիկ կարգապահությամբ:
Արդեն հրապարակում 11 վրան է տեղադրված, որոնցում տեղավորվել են հիմնականում մարզերից եկած ցուցարարները։ Վրանների վրա գրված է «Գյումրի», «Վանաձոր», «Իջևան»։ Վրաններից մեկում տեղակայված է մամուլի կենտրոնը, որտեղ կպատասխանեն լրագրողների բոլոր հարցերին։