Ֆրանսիայի Հանրապետության Սենատում այսօր շուրջ երկու ժամ տևած քննարկման արդյունքում քվեարկությամբ ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Նախագծին կողմ են քվեարկել 305 սենատորներ։ Դեմ է եղել մեկը։
Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: