Արտակարգ դրության կանոնները խախտելու համար Սուրենավանի դպրոցի տնօրենը խիստ նկատողություն է ստացել, ուսուցչուհին ազատվել աշխատանքից․ Արարատի մարզպետ

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»։

https://www.facebook.com/Garik.M.Sargsyan/photos/a.239777093455370/722159815217093/?type=3&xts%5B0%5D=68.ARA2wE5DSfyihT0XstSMzvFdKsufu2qg0BgmV3bpxQVAeZs_CMKpCu57Nic1fawYM49Wp6ka1dwrFX4GGwKt7c5FvGZ7jc_r_vetTDYXovuBA4WWkwN06fyjB5s8Vtr4VVX21gOJRjK2rkHW8t40ULtZ0dOk9KrXrb42e1hj1acAIB_7GnWgI2Yj3KtbkAnuvNzSAmjmZoXnFL4fO0qZfiKr_gOR8mVBCIcjD_Rm_SNvUP8sHKLiZE6LyCRaaYfdwvPEK8bftUDAS-gWZ30bJvMPW5vcMxUJsVZjOLtcFogNfvHHOIKc_7zxZXBKsD_Q2BvJfq2K877WB6bg5W_50i0&tn=-R