ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության խումբը, գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, իր աշխատանքն է սկսել Երևանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքից, Ստանիսլավ Զասի պատվիրակությանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: