Վիկտոր Յանուկովիչը հրաժարական տվեց

Վիկտոր Յանուկովիչը հրաժարական տվեց
Վիկտոր Յանուկովիչը հրաժարական տվեց

Ուկրաինայի «կորած» նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարականի դիմում է գրել: Այդ մասին տեղեկացնում է «Էսպրեսո TV»-ն` հղում անելով իր աղբյուրներին: 

Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին այդ մասին հայտարարվելու է Բարձրագույն Ռադայում: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը այս պահին անհասանելի է, թեեւ լրագրողները փաստում են, որ Յանուկովիչի հրաժարականի մասին տեղեկությունը հաստատել է նախագահի մամլո խոսնակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերից ընդդեմ Մաքսային միության Կիեվի կենտրոնական Մայդանում սկիզբ առած հազարավոր մարդկանց բողոքի ալիքը իր կիզակետին հասավ վերջին օրերին, երբ ուժայինների հետ բախումների հետեւանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին, հարյուրավոր քաղաքացիները վիրավորվեցին: Զոհերի վերջնական թվի մասին հստակ տեղեկություններ չկան: 

Փետրվարի 21-ին, Վիկտոր Յանուկովիչը հեռացել է Կիեվից` հայտարարելով, թե մեկնում է Խարկով` խորհրդակցության: Սակայն, առ այսօր նրա գտնվելու մասին հստակ տեղեկություններ չկան: 

Միջազգային եւ տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ուկրաինայում տեղի ունեցող բուռն զարգացումների արդյունքում, քիչ առաջ բանտից ազատ է արձակվել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: 

«Յանուկովիչի դագաղի վերջին մեխը. Յուլյա Տիմոշենկոն ազատ արձակվեց»,-հայտարարել էր երկրի ընդդիամադիր «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Սամարսկին: 

© Medialab.am