ՀԱԿ հանրահավաքը` հունիսի 30-ին

ՀԱԿ հանրահավաքը` հունիսի 30-ին
ՀԱԿ հանրահավաքը` հունիսի 30-ին

Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Վահագն Հայոցյանի իրազեկումը` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Ըստ այդմ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսի 30-ին:
Այդ տեղեկությունը «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատեց Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

«Կոնգրեսը օրերս որոշումէ կայացրել հունիսի 30-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, համապատասխան իրազեկումը ներկայացրել ենք քաղաքապետարանին եւ այն ընդունվել է ի գիտություն»,- նշեց Մուսինյանը:

Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իշխանությունների հետ երկխոսության գնալու մասին: Որից հետո ընդդիմությունն հայտարարեց իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Սակայն, իշխանությունների կողմից, նախագահի մակարդակով արձագանք դեռեւես չի հնչել:

© Medialab.am