Հրդեհ՝ Կոտայքում․ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրեր

Ապրիլի 10-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։49-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։