Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Մայիսի 31-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 19460 ստուգում:

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։