Ադանայում երկրաշարժ է գրանցվել

Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Թուրքիայում՝ Ադանայի նահանգի Քոզանի շրջանում, 3․1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է Ermenihaber.am-ը։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։

Երկրաշարժի օջախը եղել է 34.2 կմ խորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։