Քննություն իշխանությունների համար. Գորիսում տեղի ունեցած սպանության գործով կալանավորվել է Սյունիքի մարզպետի որդին եւ թիկնապահը

Քննություն իշխանությունների համար. Գորիսում տեղի ունեցած սպանության գործով կալանավորվել է Սյունիքի մարզպետի որդին եւ թիկնապահը
Քննություն իշխանությունների համար. Գորիսում տեղի ունեցած սպանության գործով կալանավորվել է Սյունիքի մարզպետի որդին եւ թիկնապահը

Գորիսում տեղի ունեցած սպանության գործով  կալանավորվել են Սյունիքի մարզպետ որդին` Տ.Խաչատրյանը եւ Զ.Նիկողոսյանը: Այս մասին տեղեկացնում ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը: 

 «2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած  վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրանականերում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին եւ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել,-տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Խաչատրյանին եւ Զ.Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ եւ 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ  մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։

Նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ Սյունքի մարզպետի անվան հետ կապված հերթական աղմկահարույց ու ողբերգական դեպքի հետ կապված օրեր շարունակ բուռն քննարկումնեին էին ընթանում: Շատերին հետաքրքրում էր, թե արդյոք իշխանությունները բավականին քաղաքական կամք կունենան, պատժելու Սուրեն Խաչատրյանին: Սուրեն Խաչատրյանը, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով, երեկ երեկոյան դեպքի կապակցությամբ նաեւ իր խառնվածքին հակասող հայտարարություն էր տարածել:

Նրա անունից տարածված հաղորդգարության մեջ ասվում է:

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը:Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխանը տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Հավելենք, որ  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:

Լուսանկարում` Սերժ Սարգսյանն ու Սուրեն Խաչատրյանը

© Medialab.am