Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ փոխնախարարը մեկնում է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի հոկտեմբերի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկայի խորհրդի նիստին և «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Հակոբ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: