«Փաշինյանն ազնիվ է, ես միշտ կկանգնեմ իր կողքին` ցանկացած պահի». Գեւորգ Կոստանյան. «Ազատություն»

«Փաշինյանն ազնիվ է, ես միշտ կկանգնեմ իր կողքին` ցանկացած պահի». Գեւորգ Կոստանյան. «Ազատություն»
«Փաշինյանն ազնիվ է, ես միշտ կկանգնեմ իր կողքին` ցանկացած պահի». Գեւորգ Կոստանյան. «Ազատություն»

«Եթե Փաշինյանը ձախողեց, ձախում է ամբողջ երկիրը, մեզանից յուրաքանչյուրը,  յուրաքանչյուրիս երեխայի ապագան»:

«Ազատություն» ռադիոկայանի եթերում նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Ըստ այդմ, Կոստանյանը հայտարարել է, թե ողջամիտ չի համարում, որ որեւէ մեկը, անկախ կուսակցական շահերից, կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանությունների գործունեությանը:

«Ընդահակառակը, ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա կառավարությանը, որովհետեւ դա է երկրի առաջընթացի երաշխիքը:

Իսկ մեր խնդիրը, չեմ կարծում, որ նեղ անձնական կամ կուսակցական շահերն են:

Կա լայն կոնսոլիդացիա հենց Փաշինյանի անձի շուրջ եւ դա նշանակում է, որ այսօրվա իշխանությունները եւ Փաշինյանը որպես վարչապետ, ունի այն մակարդակը ժողովրդական եւ հանրային աջակցության, որը կարիք ունի նաեւ օժանդակության` իրավական հարթության մեջ:

Եթե հիմա, այս պայմաններում որեւէ քաղաքական ուժ վարչապետի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրի, դա շատ լուրջ հասարակական ռեզոնանս է առաջացելու»,- հայտարարել է Կոստանյանը:

Կոստանյանը հայտարարել է, թե եթե կա որեւէ վարչապետի թեկնածու, որը ունի առնվազն կամ ավելի նման կոնսոլիդացիայի հիմք, ապա կարելի է քննարկել, բայց ինքը նման թեկնածու չի տեսնում:

«Հետեւաբար որեւէ ձեւով այս պայմաններում թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել, եթե չկա հասարաական լայն կոնսոլիդացիա:

Փաշինյանը ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ, եւ ազնիվ է քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է:  

Եթե ես գտնում եմ, որ եւ նպատակներով եւ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը, ես միշտ կկանգնեմ իր կողքին` ցանկացած պահի»,- հայտարարել է Կոստանյանը: