ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է:
Այս մասին հայտնել է Հարությունյանի փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:
Նշենք, որ Վարդան Հարությունյանը 2014–2016 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, ընկերության տնօրենների խորհրդի անդամ, վարչության անդամ, 2016–2018-ին՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:



















