Ես պարոն Վանեցյանին կհրավիրեմ՝ հասկանալու՝ ինչպես է պատկերացնում գերիներին վերադարձնելու գործընթացը. Տիգրան Ավինյան. Տեսանյութ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի վերահսկողությամբ իրականացվում է Ադրբեջանում պահվող պատանդառված անձանց ու ռազմագերիների վերադարձման հետ կապված գործընթացը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է գերիների վերադարձման հետ կապված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը:

«Ես անպայմանորեն պարոն Վանեցյանին կհրավիրեմ և կփորձեմ հասկանալ, թե ինչպես է պատկերացնում այդ գործընթացը», -ասել է Ավինյանը:

Հիշեցնենք՝ Վանեցյանը օրերս հայտարարել էր, որ եթե իշխանությունների կողմից ստանա կարգավիճակ կկարողանա անձնական կապերը օգտագործելով հետ բերել Ադրբեջանում պահվող գերիներին:

Մարտի 1. Չքաղված դասեր | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ

Մարտի 1. Չքաղված դասեր | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ

Posted by Լուրեր on Monday, March 1, 2021