Փաշինյանը որոշել է աշխատանքից ազատել ԲՏԱ նախարարին. Factor

Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Հրամանագրի նախագիծն ուղրակվել է նախագահի աշխատակազմ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ռոբերտ Խաչատրյանին պաշտոնից ազատելու պաշտոնական հիմնավորում չկա, սակայն վերջին շրջանում նախարարությունը հաճախ էր հայտնվում քննադատության թիրախում՝ կապված Հայաստանում հանրային մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման շուրջ։